Մի քանի օրից Ստամբուլ եմ մեկնելու, Ադրբեջանի ու Վրաստանի իմ գործընկերների հետ եմ հանդիպելու. Ալեն Սիմոնյան

Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է եղել հեռախոսազանգը. ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ ՌԴ դաշնային խորհրդի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ապրիլի 7-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ իր հեռախոսազրույցի մասին հարցին։

«Մենք մշտապես խոսում ենք բաց, ուղիղ՝ երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ, և հիմնական խոսակցությունը եղել է անձնական և ծննդյան  կապակցությամբ։

Մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, ինքը նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ՝ այնտեղ կշփվենք։ Խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ»,- նշեց Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի՝ Ստամբուլում սպասվող համաժողովի շրջանակներում  նախատեսված է նաև հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի իր գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ԱԺ-ից հայտնել էին, որ քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Leave a Comment