Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու. Նարեկ Կարապետյան (Video)



Tert.am-ը գրում է.


Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանում կրթված մարդը շատ արագ աշխատանք է գտնելու: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:



«Դրսում, երբ երիտասարդը համալսարան է ավարտում, նրան շատ արագ գործատուներից առաջարկներ են գալիս, իսկ Հայաստանում, երբ երիտասարդը ծնողների օգնությամբ՝ այդքան տարի սովորելով, ավարտում է համալսարանը, նա է փնտրում աշխատանք ու շատ դժվար է գտնում: Խնդիրը կրթական համակարգի մոտեցման մեջ է, օրինակ՝ Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությունը պատվեր է իջեցնում Կրթության նախարարությանը ու ասում է՝ ինձ պատրաստիր 10,000 ինժեներ, 20,000 ծրագրավորող:

Ես սովորել եմ ԵՊՀ-ի Միջազգային hարաբերություններում և մեր ամբողջ կուրսում գրեթե 1 հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում, դա նշանակում է 4 տարի վատնած ժամանակ, միլիոնավոր դրամներ ծնողների կողմից, և ոչ մի արդյունք իրենց մասնագիտության ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment