Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղիները․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին։
Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին՝ հաստատելով իր պատրաստակամությունը՝ Ստամբուլը հասանելի դարձնելու այդ նպատակների համար։
Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի գործողությունների և հայտարարությունների իր գնահատականն այս փուլում։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում ավարտվել էին ԱՄՆ-Իրան բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ։ Դրանք տևել էին 21 ժամ, սակայն կողմերը չէին կարողացել ընդհանուր համաձայնության գալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումը «լավ է անցել», և հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, միայն միջուկային հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն որոշ ժամանակ անց հայտարարել էր Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։
