Բագրատ Սրբազանի և մյուս արդարների վերաբերյալ «ապացույցները» դատարան են բերվել՝ առանց փորձաքննության։ Իգոր Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը հրավիրված ասուլիսում նկատեց, որ տվյալ դեպքում անձանց ենթադրյալ ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրելու համար պետք է փորձաքննության եզրակացություն, օրինակ, նշված է, որ ձայնագրությունում խոսում է Բագրատ Սրբազանը, բայց արդյո՞ք դա այդպես է, պետք է փորձաքննություն իրականացվի։
«Իգոր Սարգսյանն իմ 30 տարվա ընկերն է, նրա ձայնը չեմ ճանաչում ձայնագրությունում։ Քննիչը Վանգա՞ն է, Նոստրադամու՞սն է, որ որոշել է, թե դա Իգոր Սարգսյանն է»,- նշեց Դավթյանը՝ հիշեցնելով, որ Բագրատ Սրբազանը հենց առաջին նիստին է բարձրաձայնել, որ փորձաքննություն չկա, ինչպես են պնդում, որ ինքն է խոսում կամ մյուսները։
Մանրամասն՝ տեսանյութում։