Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող դպրոցում կրակոցների հետևանքով առնվազն 16 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին։
Հարձակումը իրականացրել է 18-ամյա պատանին, որը մահացել է նրան ձերբակալելու գործողության ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգում։
Հարձակվողը մտել է դպրոցի տարածք և կրակ է բացել երկարափող զենքից։ Այնուհետև նա ներխուժել է շենք, որտեղ նույնպես շարունակել է կրակոցները։ Սովորողների մի մասը կարողացել է լքել շենքը՝ պատուհաններից ցատկելով, հաղորդում է հեռուստաալիքը։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից չորսի վիճակը գնահատվում է միջին ծանրության։