Թրամփը հեռացրել է Truth Social-ից այն լուսանկարը, որտեղ ինքը «արարչի» պատկերով է





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է իր Truth Social էջից արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարը, որտեղ նա պատկերված էր որպես «արարիչ»։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նկարով գրառումը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 5:50-ին։ Սակայն գործակալությունը հաստատել է, որ գրառումը ջնջվել է Երևանի ժամանակով ժամը 19:50-ին։

Արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարում Թրամփը պատկերված էր բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով, ձեռքը դնելով հիվանդանոցային մահճակալին պառկած հիվանդի վրա։ Նրա շուրջը մարդիկ էին, այդ թվում՝ աղոթքի դիրքով մի կին, զինվոր և բուժաշխատող։

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment