Ադրբեջանն այսօր Հայաստան կուղարկի դիզելային վառելիքով լի 22 երկաթուղային վագոն։
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ Ռուսաստանից պարարտանյութով լի չորս երկաթուղային վագոն նույնպես Ադրբեջանի միջոցով կուղարկվի Հայաստան։
Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին։
Հայաստան ուղարկված վերջին խմբաքանակը 887 տոննա դիզելային վառելիք էր։