ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի ամերիկյան զորքերը սկսել են Իրանի նավահանգիստների արգելափակումը, իսկ Թեհրանը սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել Պարսից ծոցի իր հարևանների նավահանգիստների դեմ։
Դեռ որևէ առևտրային նավի ձերբակալման մասին հաղորդումներ դեռ չի եղել։
Թրամփը արգելափակման պաշտոնական մեկնարկից անմիջապես հետո իր Truth Social սոցցանցում գրել է, որ իրանական նավատորմը ընդհանուր առմամբ խորտակված է, բայց մնացել են մարտական նավակներ, և այդ նավակները, եթե փորձեն «մոտենալ մեր արգելափակումնին, անմիջապես կոչնչացվեն»։
Նրա խոսքով, անցյալ տարի նույն կերպ ոչնչացվել են ենթադրյալ թմրավաճառների նավակները Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսում։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը «չի նահանջի սպառնալիքների առաջ», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ նեղուցին մոտենացող ռազմական նավերի հետ «կվարվեն խիստ»։
Թրամփը Հորմուզի նեղուցի արգելափակման մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության։
Բրիտանական ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO), որը Դուբայում գտնվող իր գրասենյակի միջոցով համակարգում է ռազմական և առևտրային նավերի փոխգործակցությունը Պարսից ծոցի տարածաշրջանում, հրապարակել քաղաքացիական նավերի համար է ուղեցույց։ Ըստ այդ ուղեցույցի՝ արգելափակումը տարածվում է Իրանի ամբողջ առափնյա գոտու վրա՝ և՛ ծոցում, և՛ դրանից դուրս։
UKMTO-ն հայտնում է, որ ավելի կոնկրետ առաջարկություններ, թե ինչպես է արգելափակումն ազդելու առևտրային նավերի վրա, կտրամադրվեն ավելի ուշ՝ տեղեկատվության ստացմանը զուգընթաց։
