
Ռուսաստանի և Եվրոմիության հարաբերությունները չեն կարող ավելի վատանալ Հունգարիայում ընդդիմության իշխանության գալուց հետո, քանի որ ավելի վատ չի կարող լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ավելի վատ չեն կարող լինել։ Այլևս վատանալու տեղ չկա»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը համապատասխան հարցին։
Նա նաև նշել է, որ Կրեմլը չի շնորհավորի Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, քանի որ Հունգարիան ոչ բարեկամական երկիր է։