
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մտել է Օմանի ծոց և դիրքավորվել Իրանի ափից մոտավորապես 200 կիլոմետր հարավ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արբանյակային տվյալներին։
BBC-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան ավիակիրն այսքան մոտ է Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Հարվածային խմբի մեջ են մտնում նաև երկու կառավարվող հրթիռային ականակիրներ։