Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը շեշտել են Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք կարևորել են այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։
Դանիելյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։
Կողմերը նաև մտահոգություն են հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունների առնչությամբ։
ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։
