Լոնդոնում ձերբակալվել է Massive Attack խմբի անդամը՝ Palestine Action-ին աջակցելու համար

Լոնդոնում ձերբակալվել է Massive Attack խմբի առաջատար Ռոբերտ Դել Նաջան՝ Մեծ Բրիտանիայում արգելված Palestine Action շարժման աջակցության հանրահավաքի ժամանակ, հայտնում է The Guardian-ը:

Մարտի 11-ին երաժիշտը մասնակցել է Palestine Action շարժման արգելքի դեմ բողոքի ակցիային: Դել Նաջան միացել է ցուցարարներին Տրաֆալգարյան հրապարակում՝ ձեռքին «Ես դեմ եմ ցեղասպանությանը, ես աջակցում եմ Պաղեստինի համար գործողություններին» գրությամբ պաստառ: Սոցիալական ցանցերում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները մոտենում երաժշտին բողոքի ակցիայի ժամանակ, տեղեկացնում նրան, որ նա ձերբակալված է, ապա ուղեկցում նրան:

Ընդհանուր առմամբ, մարտի 11-ին երաժշտի մասնակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 500 մարդ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2025-ի ամռանն արգելել էր Palestine Action-ը՝ 2000 թվականի ահաբեկչության մասին օրենքի համաձայն: Այս տարվա փետրվարին Անգլիայի և Ուելսի Բարձրագույն դատարանը արգելքը ճանաչել էր անօրինական:

Leave a Comment