«Արտեմիս 2»-ի անձնակազմը կիսվել է տպավորություններով

«Արտեմիս 2»-ի անձնակազմը կիսվել է տպավորություններով

NASA-ի «Արտեմիս 2» առաքելության անձնակազմը վերջապես տուն է վերադարձել՝ Հյուսթոն, սակայն նրանց ապրածը դեռ երկար կմնա մարդկության հիշողության մեջ։ Տիեզերագնացներ Ռիդ Ուայզման, Վիկտոր Գլովեր, Քրիստինա Քոխ և Ջերեմի Հենսեն հաջողությամբ ավարտեցին շուրջ 10-օրյա պատմական թռիչքը դեպի Լուսին՝ վերադառնալով Երկիր ապրիլի 10-ին։ 

Առաքելության հրամանատար Ռիդ Ուայզմանը իր խոսքում նշել է․ «Մենք ընդմիշտ կապված ենք միմյանց հետ։ Սա իմ կյանքի ամենահատուկ փորձառությունն է»։ Նա խոստովանել է, որ որքան էլ տիեզերք մեկնելը թվում է երազանք, իրականում այնտեղ գտնվելիս ամենաշատը ցանկանում ես վերադառնալ ընտանիքիդ մոտ։

Վիկտոր Գլովերը դժվարացավ նույնիսկ նկարագրել իր զգացածը․ «Ես դեռ չեմ գիտակցել, թե ինչ ենք մենք արել։ Դա չափազանց մեծ է, որ տեղավորվի մեկ մարդու մեջ»։ Քրիստինա Քոխի խոսքերը դարձան ամենախորհրդանշականը։ Նա պատմել է, որ Լուսնից Երկիրը փոքրիկ կետ էր թվում՝ շրջապատված անսահման սևությամբ․ Eրկիրը նման էր տիեզերքում կախված փրկարար նավակի»։ Նրա խոսքով՝ այս փորձառությունից հետո նա մեկ կարևոր բան է հասկացել․ «Մարդկությունը մեկ թիմ է»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment