-1․․․-2 աստիճան ցուրտ հողի մակերևույթին․ հիդրոօդերևութաբանները զգուշացնում են

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են․

«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ»:

Leave a Comment