Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օդի սպասվող ջերմաստիճանի վերաբերյալ զգուշացում է հրապարակել

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է  0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է   -1․․․-2 աստիճան ցուրտ:

Այս մասին զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Leave a Comment