ԱՄՆ-Իրան լարվածության աճը կարող է ազդել Հայաստանի արտաքին առևտրի վրա՝ հատկապես հաշվի առնելով Իրանի տարանցիկ կարևոր դերը։
Մեղրիի անցակետով իրականացվում է ներմուծման մոտ 11%-ը և արտահանման՝ շուրջ 6%-ը, ինչը այն դարձնում է ռազմավարական հանգույց։
Ռիսկի տակ են հատկապես շինանյութերի ներմուծման շղթաները, թեև որոշ ապրանքներ գների բարձրացման հաշվին հնարավոր է փոխարինել տեղական արտադրությամբ։
Առայժմ սննդամթերքի և տրանսպորտի ոլորտներում լուրջ խափանումներ չեն արձանագրվել, միայն որոշակի թանկացումներ են նկատվում։ Լարվածության խորացման դեպքում Հայաստանը կարող է ստիպված լինել ակտիվացնել այլընտրանքային ուղիները՝ Վրաստանի և, նույնիսկ, Թուրքիայի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=E1AUwIFSfgA
