Թեհրանում փլատակներից մոտ 1000 մարդու մարմին է դուրս բերվել. Իրանի Կարմիր մահիկ


Միջազգային


Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ Թեհրանի վրա ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածներից հետո փրկարարական խմբերը 960 մարդու է դուրս բերել փլատակներից։

Այս մասին հայտնել է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

Կազմակերպության տվյալներով՝ ամբողջ երկրում հրետակոծությունների հետևանքով վնասվել է ընդհանուր առմամբ 125,630 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ 100,000 բնակելի շենք և մոտավորապես 24,000 առևտրային հաստատություն։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի քանի քաղաքների։ Նույն օրը հարվածների ժամանակ սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և հարձակվեց Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա։

Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի են հասել։


Leave a Comment