ԱՄՆ-ում սկսվել է գրին քարտերի լայնածավալ չեղարկման գործընթաց

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Իրանի կանանց և ընտանիքի հարցերով նախկին փոխնախագահ Մասումե Էբթեքարի որդուն՝ Իսա Հաշեմիին, ինչպես նաև չեղարկել նրա կացության կարգավիճակը (գրին քարտը)։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Հաղորդվում է, որ Հաշեմիի հետ միասին ձերբակալվել են նաև նրա կինն ու որդին։ Ըստ տեղեկությունների՝ նրանք բոլորը ներկայումս սպասում են արտաքսման գործընթացին։ Ընտանիքը ԱՄՆ-ում բնակվել է 2014 թվականից, իսկ մշտական կացության իրավունք ստացել էր 2016-ին։

Միաժամանակ նշվում է, որ սա առաջին նման դեպքը չէ․ ավելի վաղ ԱՄՆ-ն չեղարկել էր մի շարք իրանական բարձրաստիճան գործիչների ընտանիքի անդամների գրին քարտերը, այդ թվում՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հարազատների և Ալի Լարիջանիի ընտանիքի անդամների, որոնց նաև արգելվել է մուտք գործել ԱՄՆ։

Leave a Comment