Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել միկրոավտոբուսին․ կան վիրավորներ – armeniatoday.am

Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել միկրոավտոբուսին, կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։ Նշվում է, որ վթարի հետևանքով միկորավտոբուսի 10 ուղևորից 4-ը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Տուժածների մեջ կան անչափահասներ։

Կայքը, հղում անելով ականատեսներին, հավելում է, որ վթարի պատճառը Ծաղկաձորից դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում առաջացած սողանքն էր, որի հետևանքով, ոավտոմեքենայի վարորդը դեպի Հրազդան ընթանալիս հայտնվել է սողանքի հետևանքով առաջացած ջրափոսում և, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել միկրոավտոբուսին։

Leave a Comment