ԱՄՆ-ն ծովային շրջափակումը խախտելու դեպքում կոչնչացնի իրանական նավերը

ԱՄՆ-ն ծովային շրջափակումը խախտելու դեպքում կոչնչացնի իրանական նավերը

ԱՄՆ-ն կոչնչացնի իրանական նավերը, որոնք կփորձեն խախտել ծովային շրջափակումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Ես զգուշացնում եմ ձեզ, որ եթե այս նավերից որևէ մեկը մոտենա մեր շրջափակմանը, այն կոչնչացվի նույն համակարգերի միջոցով, որոնք մենք օգտագործել ենք ծովում նավակներում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ»,- գրել է նա։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Միացյալ Նահանգները հաջողությամբ ոչնչացրել է 158 իրանական նավ, իսկ Իսլամական Հանրապետությունը պահպանել է իր հարձակողական նավակները։

«Մենք չենք հարվածել նրանց փոքրաթիվ, այսպես կոչված՝ «արագ հարձակման նավեր»-ին, քանի որ դրանք մեծ սպառնալիք չէինք համարում։ Զգուշացում. եթե այս նավերից որևէ մեկը մոտենա մեր շրջափակմանը, այն անմիջապես կվերացվի՝ օգտագործելով նույն սպանության համակարգը, որը մենք օգտագործում ենք ծովում գտնվող նավակների վրա թմրանյութերի վաճառողների դեմ։ Այն արագ և դաժան է։ Օվկիանոսով կամ ծովով ԱՄՆ մտնող թմրանյութերի 98.2%-ը կանխվել է»,- գրել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment