Իրանի ռազմածովային նավատորմի մեծ մասը շարքից դուրս է բերվել. հայտարարություն

ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հայտնել է Իրանի ռազմածովային նավատորմի գրեթե լիակատար շարքից դուրս բերման մասին։ Իրականացված գործողությունների հետևանքով ոչնչացվել է 158 միավոր ջրային տեխնիկա, ընդ որում՝ թիրախավորվել և խորտակվել են գրեթե բոլոր խոշոր նավերը։ 

Ըստ հրամանատարության ներկայացուցիչների՝ հարվածներից խուսափել են միայն իրանական «արագընթաց հարվածային մոտորանավակները»։ Ամերիկյան կողմը պարզաբանել է, որ այդ փոքր ջրային միջոցների ուղղությամբ կրակ չի բացվել, քանի որ դրանք չեն ընկալվել որպես լուրջ ռազմավարական սպառնալիք։

Միացյալ Նահանգները նաև խիստ նախազգուշացում է ուղղել Իրանին՝ շեշտելով, որ սահմանված շրջափակման գոտուն մոտենալու ամեն մի փորձ կասեցվելու է կոշտ մեթոդներով։ Նշվում է, որ մնացած նավերի դեմ կիրառվելու են ոչնչացման նույն մեխանիզմները, որոնք օգտագործվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավակների դեպքում։

Ամփոփիչ տվյալների համաձայն՝ ամերիկյան կողմին հաջողվել է էականորեն բարձրացնել ծովային սահմանների պաշտպանությունը։ Մասնավորապես, իրավապահների և զինված ուժերի համատեղ աշխատանքի շնորհիվ կասեցվում է ծովային ճանապարհով դեպի ԱՄՆ ուղղվող թմրամիջոցների 98,2%-ը։

Leave a Comment