Գյումրեցի 47 և 26 տարեկան տղամարդիկ սպանություն իրականացնելու նպատակով ձեռք են բերել զինամթերք, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ ոստիկանության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։ Վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, ինչպես նաև զենքի ապօրինի կրելու և հրազենի կամ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով, ասված է հրապարակման մեջ։
Ապրիլի 11-ին խուզարկություններ են կատարվել նրանց բնակության վայրերում, և 47-ամյա տղամարդու Վարդ-Բաղ միկրոշրջանում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել է նռնակ, պայթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով լցված ծխախոտի տուփ։ Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին։
