
Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառելու որոշմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Խոսելով Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին՝ նա նշել է, որ երկխոսությունը ձախողվել է իրանական կողմի մեղքով։ «Քանի որ Իրանը խախտել է կանոնները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ծովային շրջափակում կիրառել նրանց դեմ։ Մենք, իհարկե, աջակցում ենք այս վճռական դիրքորոշմանը և մշտական կապի մեջ ենք ԱՄՆ-ի հետ», – ասել է Իսրայելի վարչապետը։