«Ինչպե՞ս 5 օր ժամկետ ունեցող կաթի ժամկետը դարձավ 7 օր, ի՞նչ փոխվեց այդ կաթի մեջ», «Շուկայի լավագույն արտադրանքն է», «Անտանելի քաղցր է». «Երեմյանի» շուրջ կրքերը չեն հանդարտվում



Երեմյանի պանրիկն ուտելուց հետո հնարավոր ցանի մասին գրառումից հետո ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» խմբում այդ հրապարակման տակ մեկնաբանությունները չեն դադարում։ Չնայած հեղինակը փակել է այն, որովհետև Երեմյանից այնուամենայնիվ որոշել են փորձանմուշ վերցնեն և հետազոտել պատճառները, բայց տարբեր սպառողներ հասցրել են իրենց անկեղծ կարծիքն արտահայտել ընկերության և նրա արտադրանքի վերաբերյալ։


Բնականաբար կան գոհ և դժգոհ սպառողներ։ Մեկն, օրինակ, նշում է, որ շուկայում Երեմյանի արտադրանքը լավագույնն է, բայց մեկ այլ սպառող արդարորեն ընդգծում է, որ կաթի ժամկետը տարօրինակ կերպով 5 օրից դարձել է 7 օր։ Ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ շարունակ կաթի պահպանման ժամկետը 5 օր էր, հիմա դարձել է 7։ Ի՞նչ է փոխվել այդ կաթի մեջ։ Մտահոգիչ է։ Բողոքում են նաև արտադրանքի քաղցրությունից, որ այն չափից շատ քաղցր և տհաճ։


Որոշ քաղաքացիներ էլ վրդովվեցրել էր ընկերության արձագանքը խնդրի բարձրաձայնման վերաբերյալ, երբ առանց փորձաքննության ու միայն նկարներին նայելով «Երեմյանի» աշխատակիցը որոշել էր, որ դա գարնանային ալերգիա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment