Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ

Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կայացվել է երեքշաբթի օրը Վաշինգտոնում սպասվող Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցություններին ընդառաջ, հայտնում է իսրայելական Channel 13 հեռուստաալիքը:

Ըստ հրապարակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողություններն այժմ սահմանափակվում են միայն ցամաքային ստորաբաժանումներին աջակցելով և «Հեզբոլլահի» կողմից նախապատրաստվող հարձակումների կանխմամբ: Նշվում է, որ Բեյրութի և Լիբանանի խորքային շրջանների ուղղությամբ իրականացվող ավիահարվածները ժամանակավորապես դադարեցվել են:

Leave a Comment