Փաշինյանը խոշոր գործատուների հետ խոսել է աշխատատեղերի, ԱԲ-ի, Ադրբեջանի հետ «հուսալի ուղիով փոխադրումների» մասին

Փաշինյանը խոշոր գործատուների հետ խոսել է աշխատատեղերի, ԱԲ-ի, Ադրբեջանի հետ «հուսալի ուղիով փոխադրումների» մասին

13 ապրիլի 2026 – 16:16 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է տնտեսության մեջ ԱԲ-ի, աշխատատեղերի, Ադրբեջանի հետ «հուսալի ուղիով փոխադրումների» մասին:

Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից սկսած տվյալ ընկերություններն արձագանքել են կառավարության քաղաքականություններին և շարունակել են այդ մոտեցումը, ինչի արդյունքում Հայաստանում ստեղծվել է 288,000 աշխատատեղ։

Վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,– ասել է երկրի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին կառավարությունը միլիարդավոր դրամներ է ներդրել տնտեսության արդիականացման և վերարտադրողականության բարձրացման նպատակով։ Այդ համատեքստում հիշատակվել է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որը զգալի դեր է ունեցել տնտեսական ակտիվության ապահովման հարցում։ Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր, նույնիսկ համավարակի և պատերազմի պայմաններում, Հայաստանում միջինում արձանագրվել է մոտ 7% տնտեսական աճ՝ շնորհակալություն հայտնելով գործարարներին այդ գործընթացում ունեցած դերակատարության համար։

Վարչապետը խոսել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի, աշխատավարձերի և համակարգից օգտվողների շրջանակի ընդլայնման մասին՝ ընդգծելով գործատուների կարևոր դերակատարությունը։

Անդրադառնալով սոցիալական քաղաքականությանը՝ Փաշինյանը նշել է, որ աշխատունակ քաղաքացին պետք է իր բարեկեցությունն ապահովի աշխատանքի միջոցով։ «Պրոցեսները գնալու են հետևյալ տրամաբանության մեջ՝մենք մարդուն ուղեկցելու ենք մինչև աշխատանք։ Այսինքն՝ անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից։ Բայց իհարկե այս ամեն ինչի համատեքստում ամենակարևորը կրթությունն է և կրթական վերափոխումը, որ մենք մարդկանց կարողանանք աջակցել այդ հարցում»,– ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը մտել է տնտեսական զարգացման նոր փուլ, որը կապված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված խաղաղության գործընթացի հետ։

«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ ՀՀ-ն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ

Leave a Comment