Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի

Երբ ընդամենը մեկ քայլ էինք հեռու, բախվեցինք առավելապաշտության. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ԱՄՆ-ին մեղադրել է արդյունավետ ընթացող բանակցությունները տապալելու մեջ։ X սոցիալական հարթակում արած իր գրառման մեջ նախարարը նշել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ բանակցել է «բարի կամքի» դրսևորմամբ՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին։

Արաղչիի խոսքով՝ կողմերը շատ մոտ են եղել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, սակայն վերջին պահին ամերիկյան կողմը փոխել է խաղի կանոնները։ «Երբ մենք ընդամենը մեկ քայլ էինք հեռու հուշագրի ստորագրումից, բախվեցինք առավելապաշտության, պայմանների փոփոխության և շրջափակման»,- գրել է նա։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև զգուշացրել է հնարավոր հետևանքների մասին՝ կրկնելով իրանցի պաշտոնյաների նախկին խոսքերը․

«Բարի կամքը ծնում է բարի կամք, թշնամանքը՝ թշնամանք»,- եզրափակել է Արաղչին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment