«Երբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը»,- թելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսանյութին կից գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ավինյանը փորձել է քաղաքի խցանումները բացատրել նրանով, որ վարորդները լուսացույցի դեղին լույսի տակով են անցնում և մնում խաչմերուկի մեջտեղում։
Նա խնդիրը չի կապում շինարարության թույլտվությունների անհամակարգ տրամադրմամբ, կամ նրանով, որ չեն կարողանում կարգավորել երթևեկությունը խաչմերուկներում… Վեջապես, ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել։
Խնդիրն այն է, որ այս իշխանություններն ընդունակ չեն որևէ օգտակար գործողության, և մտածում են միայն փող աշխատելու մասին»,- գրել է Մարուքյանը։