Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ հաղթանակի առթիվ:

«Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- X-ի իր էջում գրել է վարչապետը։

Նշենք, որ կիրակի օրը Հունգարիայում կայացած խորհրդարանի ընտրությունում վճռորոշ հաղթանակ է տարել Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը:

Leave a Comment