Ընտրացուցակի գրանցումից հետո նախընտրական հիմնադրամ բացելը պարտադիր է կուսակցությունների համար

Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում։ Ընտրացուցակի գրանցումից հետո նախընտրական հիմնադրամ բացելը պարտադիր է կուսակցությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Հիմնադրամ չբացելը հանգեցնում է վարչական պատասխանատվության, իսկ պատասխանատվության միջոցի կիրառումից հետո եռօրյա ժամկետում չբացելը հանգեցնում է ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելուն։

Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով։

Կուսակցության կամ դաշինքի նախընտրական հիմնադրամի միջոցները ձևավորվում են այդ կուսակցության կամ դաշինքի անդամ կուսակցությունների կատարած վճարումներից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment