Սիմոնը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնն այս օրերին գտնվում է Ամստերդամում, որտեղ մասնակցում է մրցույթի նախապատրաստական «Եվրոտուրերին» (Eurovision in Concert)։ Այս մասին տեղեկանում ենք նրա հրապարակած տեսանյութից։
Ամստերդամյան միջոցառումը մրցույթի մասնակիցների առաջին մեծ հանդիպումն է, որի շրջանակում նրանք հանդես են գալիս կենդանի կատարումներով և հարցազրույցներ տալիս միջազգային լրատվամիջոցներին:
Հայաստանի պատվիրակը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ: Սիմոնը կրում է խորհրդանշական շապիկ՝ զարդարված նշումների համար նախատեսված կպչուն թերթիկներով, որոնց վրա հավաքում է մյուս մասնակիցների հուշերն ու մաղթանքները:
Սիմոնի Instagram–ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ նրա շապիկին մաղթանքներով գրում բազմաթիվ մասնակիցներ, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Jiva-ն: Կադրերում երևում է, թե ինչպես են երկու երկրների արտիստները ջերմ ողջունում միմյանց:
Նշենք, որ Վիեննայում կայանալիք մրցույթում Սիմոնը կներկայանա «Paloma Rumba» երգով։ Նա ելույթ կունենա մայիսի 14–ին «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ 6-րդ համարի ներքո: Եզրափակիչը նախատեսված է մայիսի 16–ին։