Դավոյան Արփոն Ռուսաստանին կթու կովի տե՞ղ է դրել



Ի պատասխան նկատառմանը, որ առանց եվրոպական ապագայի վերաբերյալ երաշխիքների ՔՊ-ն արդեն սկսել է թշնամացնել Հայաստանը ՌԴ-ի հետ, ՔՊ-ական «Թլոշ Արփոն» հայտարարել է, թե ընդդիմությունը չգիտի՝ ինչ է ասել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արփոն խորհուրդ է տվել ընդդիմությանը զբաղվել այլ գործերով, իսկ ՔՊ-ն կմտածի Հայաստանի մասին:

Տեսանք՝ ինչպես է ՔՊ-ն մտածում Հայաստանի մասին: Ոչ թե Հայաստանի մասին են մտածում, այլ Ադրբեջանի. ուղղակի պետք է հիշել վերջին տարիների ամբողջական քրոնիկոնը, Նիկոլի հրապարակային ելությները, որ պարզ դառնա, թե որքան «մտածկոտ են» ՔՊ-ականները:

Ինչ վերաբերում է ընդդիության անհանգստությունների առթիվ Արփոյի հնչեցրած արձագանքին, ապա այն չափազանց անպատասխանատու է ու իրականությունից կտրված. Մոսկվան հիմար չէ, որ նստի ու հանգիստ հետևի, թե ինչպես է Հայաստանը ձեռքից գնում, ինչի պատճառով Ռուսաստանը Կովկասն ամբողջությմաբ է կորցնելու, ոչ ոք չի պատրաստվում կթան կովի դերում հանդես գալ ու թույլ տալ, որ մինչև «X» պահը Նիկոլը ԵԱՏՄ բարիքներից օգտվի, իսկ հետո «քցի»: Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որ ապուշի կարգավիճակում չհայտնվի՝ Հայաստանի համար դրանից բխելիք ահավոր հետևանքներով, ուղղակի այլ հարց, որ կոնկրետ Դավոյան Արփոն ու նրա նմանները դժվար թե սեփական մաշկի վրա զգան բացասական հետևանքները. Էլի հասարակ ժողովուրդն է «ճռռալու», էլի «կուժնուկուլան հասարակ մարդկանց գլխին է ջարդվելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment