
Եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության գան, հրադադարը կարող է երկարաձգվել 45-60 օրով։ Anadolu-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Եթե նայենք հիմնական թեմաներին, որոնք ներկայումս քննարկվում են, ապա տեխնիկական տեսանկյունից իրատեսական չէ ակնկալել, որ դրանք 15 օրվա ընթացքում վերջնականապես կհամաձայնեցվեն և կստորագրվեն համապարփակ համաձայնագրի տեսքով։
Եթե կողմերը հասնեն լավ առաջընթացի, օրակարգում կարող է ներառվել հրադադարի լրացուցիչ ժամկետ՝ հնարավոր է 45 կամ նույնիսկ 60 օր, որպեսզի բանակցությունները շարունակվեն և խնդիրները հնարավոր լինի լուծել այդ ժամանակահատվածում»,- նրա խոսքերը մեջբերում է լրատվամիջոցը։
Turkish Foreign Minister Hakan Fidan:
When you look at the main topics currently under negotiation, it may not be technically realistic to expect them to be finalized and signed into a comprehensive agreement within 15 days.
If the parties make good progress, an additional… pic.twitter.com/LNqFE3dLCQ
— Clash Report (@clashreport) April 13, 2026