Մեծ թվով ամերիկյան ռազմական բեռնատար ինքնաթիռներ շարունակում են ժամանել Մերձավոր Արևելք։ Այս մասին գրում է BBC-ն:
Flightradar24-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն սարքավորումներ, զենքի և անձնակազմի շարունակական տեղափոխում է իրականացնում տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին։
Ավիափոխադրման մասշտաբներն ու ինտենսիվությունը վկայում են ԱՄՆ ռազմական ներկայության հետագա ամրապնդման մասին։