ԿԸՀ-ն սկսել է ԱԺ ընտրություններին մասնակցության հայտերի ընդունումը

ԿԸՀ-ն սկսել է ԱԺ ընտրություններին մասնակցության հայտերի ընդունումը

13 ապրիլի 2026 – 13:59 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 12-ին մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերի դիմումների ընդունումը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կուսակցությունները և դաշինքները պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, հանձնաժողով ներկայացնեն օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ավելի վաղ հայտարարել է, որ քաղաքական ուժերի գրանցման մերժումը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում:Որպես օրինակ նա նշել է, որ քաղաքական ուժը պետք է միտումնավոր փաստաթղթեր չներկայացնի։

Leave a Comment