Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով

Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով

Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Մենք հույս ունենք, որ կշարունակենք մեր շատ գործնական կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ առավել ևս՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովն անդրադարձել է նաև «Դրուժբա» նավթամուղի հետագա ճակատագրին. «Այդ մասին պետք է հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին»,-ասել է Պեսկովը։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եղել է և կմնա աշխարհի ամենահուսալի էներգակիրների մատակարարներից մեկը։

Հիշեցնենք, որ Վիկտոր Օրբանի կուսակցությունը 16 տարի իշխանության ղեկին մնալուց հետո կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքում պարտություն է կրել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment