Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:
«Այս պահի դրությամբ նախատեսել ենք նստացույց իրականացնել մեկ շաբաթ շարունակ՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 20։00-ը։ Նստացույցը սկսում եմ մենակ և խնդրում եմ, կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթ Մինասյանի կյանքով, միանալ, գալ, նստել, աջակցել, մի քանի րոպեն անգամ մեզ համար մեծ նշանակություն կունենա։
Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը և իր ընտանիքի հոգատարության ներքո։ Այս պահի դրությամբ շատ կրիտիկական է Դավիթի վիճակը։ Պահանջում ենք թույլ տալ՝ ստանալ լիարժեք բուժում և փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են: Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի և այս պահի դրությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել և ներգրավել շատ մարդկանց այս հարցի շուրջ՝ ուշադրություն գրավելու համար», — նշեց ակցիայի մասնակից մայրիկներից մեկը:
Մանրամասն՝ տեսանյութում։