
Եկատերինբուրգի Կիրովսկի շրջանային դատարանը Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր է ճանաչել արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակցի վրա հարձակման համար: Նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Հաշվի առնելով նախորդ դատավճիռը՝ Շահին Շիխլինսկին անազատության մեջ կանցկացնի 24 տարի. առաջին 4-ը՝ բանտում, մնացածը՝ գաղութում։ Նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին, նույն հոդվածով դատապարտվել է ազատազրկամ ընդհանուր ռեժիմի գաղութում։
Շահին Շիխլինսկին արդեն իսկ կրում է պատիժ սպանության և սպանության փորձի համար։ Նա դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։