12:00 Լուրերը մեկ տողով. Խորհրդարանական մրցավազք, Ավինյանի կոշտ հորդորը, երկրաշարժ Անթալիայում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  ԿԸՀ-ն սկսել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունման գործընթացը։

·  Գաբալայում փորձագետները քննարկել են ադրբեջանական պետական մեդիայում հայկական նարատիվների և ատելության խոսքի խնդիրը։

·  Հայ և ադրբեջանցի վերլուծաբանները դիտարկել են տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները՝ Իրանի և Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում։

·  Տիգրան Ավինյանը երևանցիներին կոչ է արել աջակցել վարորդներին՝ տրանսպորտի վարձավճարների հավաքագրման և կարգուկանոնի պահպանման հարցում։

·  «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը ներկայացրել է կատարված աշխատանքների և թափառող կենդանիների վերաբերյալ տվյալները։

·  Թուրքիայի Անթալիա նահանգի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում, 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

·  Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում հայտնաբերել և ոչնչացրել է «Հեզբոլլահի» ստորգետնյա ահաբեկչական թունելը։

·  «Հեզբոլլահի» ներկայացուցիչը հայտարարել է, որ Լիբանանի բանակը չի պատրաստվում և չի կարող զինաթափել իրենց շարժմանը։

Leave a Comment