Բոլիվուդի ամենաբազմակողմանի և ազդեցիկ երգչուհիներից մեկը՝ Աշա Բհոսլենը, կյանքից հեռացել է 92 տարեկանում։ Նա մահացել է կիրակի օրը Մումբայի Breach Candy հիվանդանոցում՝ բազմաօրգանային անբավարարության հետևանքով։
Գրեթե ութ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Բհոսլեն ձայնագրել է շուրջ 12,000 երգ և ձևավորել է Հնդկաստանի կինոերաժշտության յուրահատուկ ձայնային աշխարհը։ Նա առանձնացել է իր բազմաժանր կատարումներով՝ դասական կինոյից մինչև կաբարե և արևմտյան ազդեցություններով երգեր, ինչի շնորհիվ տարբերվել է իր քրոջից՝ հայտնի «Երգի թագուհի» Լատա Մանգեշկարից։ Հնդկաստանի վարչապետ Narendra Modi-ն հայտնել է իր խոր ցավակցությունը՝ ընդգծելով Բհոսլեի բացառիկ ներդրումը երկրի մշակույթի և երաժշտական ժառանգության զարգացման մեջ։
Աշա Բհոսլեն ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 8-ին և երաժշտական առաջին գիտելիքները ստացել է իր հորից՝ Դինանաթ Մանգեշկարից։ Նրա ընտանիքի բոլոր անդամները հետագայում դարձել են ճանաչված երաժիշտներ։ Նրա անձնական կյանքում առաջին ամուսնությունը ավարտվել է բաժանմամբ, իսկ երկրորդը՝ հայտնի կոմպոզիտոր Ռ.Դ. Բուրմանի հետ, դարձել է կարևոր փուլ նրա կյանքի ճանապարհին։
