
Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ-ի մարմինը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։