13 ապրիլի 2026 – 12:09 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի Եվրոպական կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով: Այդ մասին հայտնել են ՀԵՎԿ վարչությունից, տեղեկացնում է Factor.am-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարել է «Նժար» սահմանադրական շարժման հետ միավորման մասին։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: