Սպասվում են տեղումներ, ձնախառն անձրև այդ թվում Երևանում․ 5-7 աստիճանով կցրտի, հետո 9-13 աստիճանով կտաքանա

Սպասվում են տեղումներ, ձնախառն անձրև այդ թվում Երևանում․ 5-7 աստիճանով կցրտի, հետո 9-13 աստիճանով կտաքանա

13 ապրիլի 2026 – 11:45 AMT

PanARMENIAN.Net – Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։

Հանրապետության տարածքումապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Տավուշի և Սյունիքի հովիտներում, այդ թվում նաև Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի կանխատեսվում։

Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-ի ցերեկային ժամերին և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, իսկ ապրիլի 15-17-ին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Leave a Comment