Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցվոր կողմը պահանջում է դատական կարգով դադարեցված ճանաչել Ծառուկյանի լիազորությունները՝ որպես ՀԱՕԿ նախագահի։ Բացի այդ, ֆեդերացիան պահանջում է անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հետո նրա կողմից կայացված բոլոր որոշումները, ստորագրված փաստաթղթերը և իրականացված գործողությունները։
Հայցադիմումի համաձայն՝ վիճարկվում է նաև ՀԱՕԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների գործունեության իրավաչափությունը։ Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է նույն ամսաթվից (09.09.2025թ․) դադարած ճանաչել հանձնաժողովի անդամների լիազորությունները և չեղարկել նրանց կողմից ընդունված բոլոր որոշումները։
Ծառուկյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գլխավորում է 2005 թվականից։
