Պրոթուրքական, կոնսերվատիվ գործիչը պարտվեց ընտրություններում. Գոհար Մելոյա

16 տարի կառավարելուց հետո՝ պրոթուրքական, կոնսերվատիվ գործիչ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում:

Ընտրության մասնակցելիությունը պատմական ռեկորդ է գրանցել Հունգարիայում՝ կազմելով մոտ 80% ու հսկայական հերթեր ընտրատեղամասերի մոտ:

Երկակի էմոցիաներ եմ վերապրում.

  1. Սա ուղերձ է մեր հանրությանը, որ յուրաքանչյուրիս ձայնը կարող է վճռական լինել, իսկ սպասված փոփոխությունները հնարավոր են միասնական կամքով։
  • Աշխարհի յուրաքանչյուր անկյունում արժանապատվության, ճշմարտության և ազատության համար պայքարը խորապես անձնական է թվում։

Ի վերջո, պատմությունը գրում են ուժեղները՝ մարդիկ, ովքեր հրաժարվում են լռել, հանձնվել ու համակերպվել:

2. Գուրգեն Մարգարյանի հիշատակը❕

Ես նորավարտ ուսանող էի ու չեմ մոռանա այն հանրային ցասումն ու ցավը, որ մենք հայերս ապրեցինք, երբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժանքներին գտնվող մեր սպային քնած ժամանակ կացնահարած դահիճին արտահանձնեցին, այնուհետեւ՝ հերոսացրին:

Գոհար Մելոյան, սահմանադրագետ

Leave a Comment