
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, անչափահաս երեխաների մայր Սայիդա Պողոսյանը մի խումբ մայրերի հետ նստացույց է կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ հաջակցություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով կալանավորված Դավիթ Մինասյանին, ով ունի առողջական խնդիրներ և այս պահին գտնվում է հիվանդանոցում։ «Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տա Դավիթին ստանալ լիարժեք բուժում, փոխվի մեղադրանքն ու խափանման միջոցը։ Բոլորս գիտենք, նա մեղավոր չէ: Դավիթ Մինասյանի վիճակը լավ չէ, կյանքը վտանգված է, մեր լռությունը կարող է դառնալ վաղվա անդառնալի կորուստ»,- իր խոսքում ասել է Սայիդա Պողոսյանը։