4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Անթալիայի Դեմրե շրջանում այսօր՝ ժամը 08:48-ին։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ 16 կիլոմետր խորությամբ գրանցված երկրաշարժը զգացվել է Անթալիայում և հարակից նահանգներում։
Այս երկրաշարժից ընդամենը 5 րոպե առաջ նույն տարածաշրջանում արդեն գրանցվել էր 3,5 մագնիտուդով ևս մեկ ցնցում։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Դեմրեից մոտ 55 կիլոմետր հեռավորության վրա։
