«Հունգարիան կրկին կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը»․ Պետեր Մադյար

«Հունգարիան կրկին կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը»․ Պետեր Մադյար

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ կվերականգնի իր երկրի լիիրավ անդամակցությունը Եվրոմիությանը և ՆԱՏՕ-ին: Բուդապեշտում հանրահավաքի ժամանակ նա նաև հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Հունգարիայում ժողովրդավարությունն ամրապնդելու համար, որը, նրա կարծիքով, խաթարվել էր Վիկտոր Օրբանի կառավարության օրոք:

«Հունգարիան կրկին կդառնա ուժեղ դաշնակից Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում։ Հունգարիայի տեղը եղել է, կա և կլինի Եվրոպայում հազարավոր տարիներ»,- նշել է նա։

Քվեաթերթիկների ավելի քան 90%-ի հաշվարկից հետո Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է ստացել Հունգարիայի խորհրդարանում։

«Հունգարիան կրկին կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը»․ Պետեր Մադյար

Leave a Comment