Պեզեշկիանը նշել է Իրանի պայմանները՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար


Միջազգային


Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը ներկայացրել է Իսլամական Հանրապետության պայմանները Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու համար։

Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։

«Եթե ԱՄՆ կառավարությունը հրաժարվի իր տոտալիտար նկրտումներից և սկսի հարգել Իրանի ժողովրդի իրավունքները, ապա, հնարավոր է, համաձայնության հասնելու ուղի գտնվի», – նշել է Պեզեշկիանը։

Գրառումը եզրափակելով՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել բանակցային պատվիրակության անդամներին, մասնավորապես՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։


Leave a Comment