Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, եղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նրա խոսքով՝ բոլորն էլ վերակենդանացման բաժանմունքում են:
Վթարի հետևանքով տուժել էր 11 քաղաքացի, մահացել՝ 6-ը։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
